«ՊՍԺ»-ն մոտ է Նասրիի ձեռքբերմանը

«ՊՍԺ»-ն մոտ է Նասրիի ձեռքբերմանը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին հայտնել է «ՊՍԺ»-ի նշանառության տակ:

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանը դժգոհ է իր ներկայիս ակումբում ունեցած խաղային պրակտիկայից ու չի թաքցնում ամռանը նոր թիմ տեղափոխվելու իր ցանկությունը:

A Bola-ի տեղեկություններով, ֆրանսիացու ձեռքբերման գլխավոր թեկնածուն «ՊՍԺ»-ն է: Փարիզյան ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության հարցով արդեն սկսել է բանակցությունները:

Ճիշտ է’ Սամիրին ձեռք բերելու համար ֆրանսիական ակումբը պետք է խոշոր գումար վճարի: Նասրիի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն. եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում