Աբդենուր. Գիտեմ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ինձանով

Աբդենուր. Գիտեմ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է ինձանով

Ֆրանսիական «Թուլուզի» պաշտպան Այմեն Աբդենուրը նշել է, որ տեղյակ է «Բարսելոնայի»’ իր հանդեպ ունեցած հետաքրքրության մասին, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

-Ես գիտեմ, որ «Բարսելոնան» հետաքրքրված է իմ ծառայություններով: Նրանք դիտարկում են առնվազն ևս չորս պաշտպանների թեկնածություն: Կատալոնական ակումբը ինձ հրավիրել էր նույնիսկ ներկա գտնվելու «Միլանի» հետ հանդիպմանը, բայց ինձ թույլ չտվեցին մեկնել Իսպանիա, որպեսզի բաց չթողնեմ իմ թիմի պարապմունքները: Բայց եթե մրցաշրջանի վերջում ինձ առաջարկ կատարեն, ապա ես բացասական պատասխան չեմ տա,- ասել է պաշտպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում