Ջենսոն Բատտոն. «Մակլարենն» պատրաստ չէ պայքարելու տիտղոսների համար

Ջենսոն Բատտոն. «Մակլարենն» պատրաստ չէ պայքարելու տիտղոսների համար

«Մակլարենի» ավտոարշավորդ Ջենսոն Բատտոնը Մալազիայի Գրան-պրիից առաջ նշել է, որ արշավը կարող է ընթանալ անսպասելի սցենարով: Նշենք, որ Մալազիայի Գրան-պրին անցկացվելու է առաջիկա կիրակի:

«Չեմ կարծում, թե մոտ ժամանակներս մեզ որևէ զարգացում է սպասվում, սակայն ուրախալի է, որ Մալազիայում արշավները միշտ անակնկալներով են ընթանում: Եղանակը ևս կարող է իր ազդեցությունն ունենալ. սա այն գործոններից է, որը կարող է օգնել մեզ:

Ինձ հաճելի է մրցել նման պայմաններում, ես կընդունեմ բոլոր մարտահրավերները, թեպետ մեր թիմը դեռ պատրաստ չէ պայքարելու տիտղոսների համար»,-Բատտոնի խոսքերը մեջբերել է GPupdate-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում