Ռամոս. 100 խաղը հավաքականի կազմում մեծ նվաճում է
19/03/2013 17:45
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի պաշտպանը պատրաստվում է անձնական ռեկորդ սահմանել հավաքականի կազմում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռամոսն ասել է.
«Ես երկար ժամանակ է հանդես եմ գալիս հավաքականում, ինչի համար միայն հպարտ եմ: Հույս ունեմ` ապագայում կկարողանամ խաղալ ավելի շատ, քան 100 խաղն է:
Իհարկե, ինձ համար սա մեծ նվաճում է, չէ՞ որ այս կերպ ես մտնում եմ իսպանական ֆուտբոլի պատմության մեջ»:
Հավելենք` եթե Ռամոսը խաղադաշտ դուրս գա Ֆրանսիայի կամ Ֆինլանդիայի հավաքականների հետ առաջիկա խաղերին, ապա կդառնա Իսպանիայի հավաքականում ներկայումս խաղացող 6-րդ ֆուտբոլիստը, ով հատել է 100 խաղի սահմանը: Սերխիո Ռամոսից առաջ դա հաջողվել է Իկեր Կասիլյասին, Պույոլին, Խաբի Ալոնսոյին և Ֆերնանդո Տորրեսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում