Ագուերոն վնասվածքի պատճառով լքել է արգենտինացիների ճամբարը
20/03/2013 13:21

Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն չի օգնի Արգենտինայի հավաքականին Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Վենեսուելայի ու Բոլիվիայի հետ խաղերում: 24-ամյա ֆուբտոլիստն այսօր լքել է արգենտինացիների ճամբարն ու վերադարձել Անգլիա: Ագուերոն չի կարողացել վերականգնվել ծնկի վնասվածքից, ու հավաքականի բժշկական կազմը որոշել է ռիսկի չենթարկել ֆուտբոլիստի առողջությունը:
Ակնկալվում է, որ առաջիկա խաղում Ագուերոյի փոխարեն արգենտինացիների մեկնարկային կազմում կհայտնվի Էյզեկիել Լավեսսին, ով հարձակվողական եռյակ կկազմի Լեո Մեսսիի ու Գոնսալո Իգուաինի հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում