Մասկերանո. Արգենտինան խաղում է «Ռեալի», այլ ոչ թե «Բարսելոնայի» ոճով
20/03/2013 13:47

Նմանատիպ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավյեր Մասկերանոն, ով Արգենտինայի հավաքականի կազմում նախապատրաստվում է Վենեսուելայի հետ ընտրական հանդիպմանը, խոսել է արգենտինացիների խաղաոճի մասին:
28-ամյա ֆուտբոլիստի կարծիքով, հավաքականի խաղաոճը նման չէ այն ոճին, որը դավանում է կատալոնական ակումբը:
-Այն ֆուտբոլիստները, որոնց մենք ունենք մեր կազմում, թույլ են տալիս ավելի բաց ֆուտբոլ ցուցադրել: Ավելի քիչ փոխանցումներ, գնդակի քիչ վերահսկողություն: Սա ավելի շատ հիշեցնում է «Ռեալի», այլ ոչ թե «Բարսելոնայի» ոճը,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում