Ֆերգյուսոն. «Սուոնսին» տարվա թիմն է
20/03/2013 13:55
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը գտնում է, որ Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն թիմը «Սուոնսին» է:
-«Սուոնսին» հիանալի է հանդես գալիս: Իսկ Միչուն իսկական բացահայտում է: Գնել ընդամենը 2 մլն. ֆունտով ու նրանից ստանալ 20 գոլ, ուղղակի փայլուն գործարք է:
Ես չէի ասի, թե «Սուոնսիի» հաջող ելույթները շատ անսպասելի էին, սակայն նրանք իսկապես բարելավվել են իրենց խաղը: Անցյալ տարի նրանց հաջողվեց պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում, իսկ արդեն այս տարի նրանք դուրս եկան լիովին այլ մակարդակ ու հանդես եկան այլ կարգավիճակով:
Նրանք հաղթեցին նաև Անգլիայի գավաթը, և, անկասկած, գերազանց ֆուտբոլ ցույց տվեցին: Ես կասեի, որ «Սուոնսին» տարվա թիմն է, իսկ Միչուն’ տարվա ձեռքբերումը,- ասել է սըր Ալեքսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում