Բլատերը պատրաստ է լքել պաշտոնը
21/03/2013 19:04
Նմանատիպ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը դեռ չի բացառում, որ հնարավոր է չմասնակցի իր պաշտոնի համար հաջորդ ընտրություններին: Բլատերի կառավարման ժամկետն ավարտվելու է 2015-ին. նա ասում է, եթե արժանի հետևորդ լինի, ինքը պատրաստ է հեռանալ.
-Եթե գոնե մեկ թեկնածու լինի, ով կկարողանա փոխարինել ինձ, ես պատրաստ եմ հեռանալ: Հնարավոր է` այդ մարդը Միշել Պլատինին լինի, կամ էլ Անխել Վիլյարը, ով լավ համբավ ունի Ամերիկայում և Աֆրիկայում:
Նշենք, որ 77-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998-ից սկսած:
Հետևեք մեզ նաև Telegram-ում