ՀՖՖ-ում դեռ չեն պարզաբանում տոմսեր ունեցող, բայց մարզադաշտ չմտած ֆուտբոլասերների բողոքը
Նմանատիպ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Հայաստան-Չեխիա խաղի տոմսեր ունեցող, սակայն մարզադաշտ չմտած ֆուտբոլասերների բողոքի վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություններ դեռ չի տալիս:
allSport.am–ը խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար դիմել էր ՀՖՖ-ի մամուլի ծառայություն: Մեզ հետ զրույցում, ինչպես բնորոշ է նման դեպքերին, նախ խնդրեցին սպասել, ապա ընդհատվեց կապը: Իսկ որոշ ժամանակ անց կրկին պատասխանելով մեր զանգին` տեղեկացրին, որ իրավասու չեն որևէ մեկնաբանություն տալու: Այն հարցին` թե ո՞վ է իրավասու, հնչեց` տեղում չեն պատասխանը: Իսկ ե՞րբ իրավասուները տեղում կլինեն, դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ երեկ բազմաթիվ ֆուտբոլասերներ, ովքեր իրենց տոմսերով եկել էին երկրպագելու Հայաստանի հավաքականին, այդպես էլ չկարողացան մտնել մարզադաշտ, քանի որ ոստիկանները փակել էին դարպասները և արգելում էին մտնել մարզադաշտ:
Այսօր արդեն գյումրեցի մի շարք երկրպագուներ բաց նամակով դիմել են ՀՀ ոստիկանությանը և Ֆուտբոլի ֆեդերացիային: Նամակին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում