«Ռեալը» պայքարում է Վիդալի համար

«Ռեալը» պայքարում է Վիդալի համար

«Ռեալը» հետևում է «Յուվենթուսի» կիսապաշտպան Արթուրո Վիդալի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Հիշեցնենք’ ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը պատրաստ է վաճառել չիլիացուն, եթե նրա համար առաջարկվի 30 մլն. եվրոյից ոչ պակաս գումար:

Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով, «Բավարիան» ֆուտբոլիստի համար արդեն առաջարկել է 28 մլն. եվրո, իսկ անձամբ խաղացողին’ տարեկան 4,5 մլն. եվրո աշխատավարձ:

Իսպանիայի չեմպիոնը, որը վաղուց է հետարքրքված Վիդալի ծառայություններով, պատրաստ է միանալ պայքարին ու մրցակցել գերմանական գրանդի հետ: Սակայն չի բացառվում նաև այն տարբերակը, որ կիսապաշտպանը նոր պայմանագիր կկնքի թուրինյան ակումբի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում