Ձանետի. «Յուվեի» հետ խաղում անպայման պետք է հաղթենք

Ձանետի. «Յուվեի» հետ խաղում անպայման պետք է հաղթենք

«Ինտերի» ավագ Խավիեր Ձանետին կարծում է, որ մրցաշրջանի առաջին փուլում «Յուվենտուսին» հաղթելուց հետո իր թիմը կարող էր լրջորեն պայքարել Իտալիայի առաջնության չեմպիոնի կոչման համար: Առաջիկա շաբաթ օրը կայանալիք խաղից առաջ Ձանետին ասել է.

«Բոլորս կարծում էինք, որ «Յուվենտուսին» հաղթելով` մենք կարող ենք պայքարել չեմպիոնության համար: Սակայն դրանից հետո մի շարք ֆուտբոլիստներ վնասվածքներ ստացել, և մենք հայտնվեցինք 6-րդ հորիզոնականում:

Այժմ մեր նպատակն էր Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելը: Ինչ վերաբերում է «Յուվեի» հետ խաղին, ապա այն մեզ համար շատ կարևոր է առաջին հերթին պատմական պատճառներով: Այն պահից, երբ տեղափոխվեցի «Ինտեր», հասկացա դա: Սա այն խաղն է, որն անպայման հաղթել է պետք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում