Ռոյս. «Բորուսիան» յուրահատուկ է իր երկրպագուներով

Ռոյս. «Բորուսիան» յուրահատուկ է իր երկրպագուներով

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Մարկո Ռոյսը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է, որ գերմանական ակումբը յուրահատուկ է իր երկրպագուների աջակցության շնորհիվ:

«Հարցնում եք` ի՞նչ է մեզ դարձնում յուրահատուկ: Միանշանակ, երկրպագուները և տրիբունաներում տիրող մթնոլորտը: Դա նկատելի է տնային և արտագնա բոլոր խաղերի ժամանակ: Մեզ հետ այլ քաղաքներ են մեկնում հազարավոր երկրպագուներ: Նրանք դրա համար մեծ գումարներ են ծախսում և անցնում երկար ճանապարհ: Այդ պատճառով էլ խաղադաշտում մենք աշխատում են առավելագույն ուժերը ներդնել նրանց աջակցությանը արժանի պատասխան տալու համար»,-ասել է Ռոյսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում