Կարլսենը պարտվեց Իվանչուկին. Կրամնիկը դարձավ միանձնյա առաջատար

Կարլսենը պարտվեց Իվանչուկին. Կրամնիկը դարձավ միանձնյա առաջատար

Հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը ևս ավարտվեց: Արդեն տեղեկացրել ենք, որ Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց. այս անգամ Վալդիմիր Կրամնիկից:

Քիչ առաջ ավարտվեցին նաև մյուս պարտիաները.

ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի և մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը անակնկալ պարտություն կրեց Վասիլի Իվանչուկից, Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ և Բորիս Գելֆանդ-Պյոտր Սվիդլեր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը` 8 միավորով, երկրորդը 7.5 միավորով Մագնուս Կարլսենն է, երրորդը Լևոն Արոնյանը` 6.5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում