Կոմպանին պատրաստ է խաղալ «Նյուքասլի» դեմ
30/03/2013 13:03
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» ավագ Վենսան Կոմպանին հակադարձել է իր թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին, նշելով, որ պատրաստ է հանդես գալ ակումբի կազմում:
Հիշեցնենք’ իտալացի մասնագետը դժգոհ էր մնացել, որ Կոմպանին Բելգիայի հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել’ վնասվածքից երկամսյա ապաքինումից հետո: Սակայն պաշտպանը անձամբ հայտարարել է, որ պատրաստ է մասնակցել «Նյուքասլի» դեմ առաջիկա խաղին:
-Նրանք նորից պատրաստ են պայքարի,- գրել է ֆուտբոլիստը իր թվիթերյան էջում’ նկարում տեղադրելով նաև իր խաղակոշիկների նկարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում