Պիրես. Չեմ կարող պատկերացնել, որ Վենգերը կլքի «Արսենալը»

Պիրես. Չեմ կարող պատկերացնել, որ Վենգերը կլքի «Արսենալը»

Լոնդոնի «Արսենալի» լեգենդ Ռոբերտ Պիրեսը չի հավատում, որ թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կհեռանա իր պաշտոնից:

Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ ֆրանսիացի մասնագետը ամռանը կարող է գլխավորել «ՊՍԺ»-ն, սակայն Պիրեսը իրադարձությունների այդպիսի զարգացմանը չի հավատում:

-Իհարկե, Վենգերը կարող է ընդունել ցանկացած մարտահրավեր, ու «ՊՍԺ»-ն բացառություն չէ: Սակայն ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, որ Վենգերը կհեռանա «Արսենալից»:

Եվրոպայում «Արսենալը» ասոցացվում է բացառապես Վենգերի հետ: Արսենը կառուցել է այս թիմը: Սակայն եթե նա որոշի հեռանալ, ապա վստահ եմ, որ նա կարիերայի շարունակության բազմաթիվ տարբերակներ կունենա: Ու մենք կարող ենք խոսել ոչ միայն փարիզյան թիմի մասին,- ասել է Պիրեսը Le Sport 10-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում