«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոստովանել է, որ «Բարսելոնայի» հետ խաղից առաջ խորհուրդներ չի ստացել Ժոզե Մոուրինյոյից:
Երեկ հայտնվեց տեղեկություն, թե պորտուգալացի մասնագետը փարիզյան թիմի մարզիչներին ուղարկել է տեսանյութ, որում ներկայացված են «Բարսելոնայի» թույլ կողմերը:
-Եթե Մոուրինյոն ցանկանում է կիսվել ինձ հետ իր խորհուրդներով, ապա խնդիր չկա: Ես անհամբեր սպասում եմ դրան: Սակայն, անկեղծ լինենք, բոլորը գիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում «Բարսան»,- ասել է իտալացի մասնագետը:
Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա առաջիկա երեքշաբթի, Փարիզում: