Իտալիայի առաջնության 30-րդ տուրում անսպասելի հաշիվ գրանցվեց «Պալերմո»-«Ռոմա» խաղում: Հռոմեացիները զիջեցին մրցաշարային աղյուսակի ետնապահներից մեկին 0:2 հաշվով:
Գոլերը հեղինակեցին Իլիչիչը և Միկկոլին: Այս խաղից հետո «Ռոման» 47 միավորով «Ինտերի» հետ կիսում է 6-7 հորիզոնականները, իսկ «Պալերմոն»` 24 միավորով նախավերջին` 19-րդ հորիզոնականում է: