Օսվալդոն ցանկանում է խաղալ «Ռեալում»

Օսվալդոն ցանկանում է խաղալ «Ռեալում»

«Ռոմայի» և Իտալիայի հավաքականի հարձակվող Օսվալդոն հայտարարել է, որ սիրով կընդուներ Մադրիդի «Ռեալում» խաղալու առաջարկությունը: Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «արքայական» ակումբն ամռանը մտադիր է ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում է նաև Օսվալդոյին գնելու տարբերակը:

Ի պատասխան այդ տեղեկություններին Օսվալդոն հայտարարել է.

««Ռեալի» կողմից հետաքրքրություն կա՞.. Ցանկացած ֆուտբոլիստ երազում է գոնե մեկ անգամ կարիերայի ընթացքում հագնել «Ռեալի» մարզաշապիկը: Սակայն ես ցանկանում եմ ինձ դրսևորել նաև «Ռոմայի» կազմում` այս թիմի հետ տիտղոսներ նվաճելով»:

Հավելենք` ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռոմայի» հետ ուժի մեջ է մինրև 2016 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում