Սերենա Ուիլյամսը հաղթեց Մայամիի Sony Open Tennis մրցաշարում

Սերենա Ուիլյամսը հաղթեց Մայամիի Sony Open Tennis մրցաշարում

Ավարտվեց Մայամիի  Sony Open Tennis մրցաշարի կանանց եզրափակիչը: Ամերիկուհի Սերենա Ուիլյամսը տպավորիչ հաղթանակ տոնեց Մարիա Շարապովայի նկատմամբ, ով արդեն 5-րդ անգամ խաղում է այս մրցաշարի եզրափակչում, բայց չի կարողանում նվաճել չեմպիոնական տիտղոսը:

Սերենան առավելության հասավ 4:6, 6:3, 6:0 հաշվով: Նշենք, որ այս թենիսիստուհիների միջև տեղի ունեցած խաղերում ընդհանուր հաղթանակների թվով Շարապովան զիջում է 2:12 հաշվով:

Հետաքրքրական է նաև, որ այսօր ռուս թենիսիստուհին կարողացավ Սերենայի հետ պայքարում հաղթել առաջին սեթում. մինչ այս Շարապովան երբեք առաջին սեթերում ամերիկուհու նկատմամբ առավելություն չէր ունեցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում