«Ռեալը» չօգտվեց «Բարսայի» ոչ-ոքիից (տեսանյութ)

«Ռեալը» չօգտվեց «Բարսայի» ոչ-ոքիից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվել էր «Սարագոսային», որ գտնվում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում:

Դաշտի տերերի կազմում մեկնարկային 6-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդրին. «Ռեալը» կարողացավ միայն մեկ պատասխան գնդակ խփել` 38-րդ րոպեին ընթացիկ առաջնությունում իր 29-րդ գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

Այս խաղից հետո «արքայական» ակումբն ունի 62 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը, սակայն Մադրիդի մյուս ակումբը` «Ատլետիկոն» այս տուրի իր հանդիպումը հաղթելու պարագայում կշրջանցի «Ռեալին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում