Ստրամաչիոնի. «Յուվենտուսը» Ա Սերիայի ուժեղագույն թիմն է

Ստրամաչիոնի. «Յուվենտուսը» Ա Սերիայի ուժեղագույն թիմն է

«Ինտերի» գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչիոնին խոստովանել է, որ «Յուվենտուսը» արժանիորեն է զբաղեցնում Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը: Միլանցիների ու թուրինցիների մրցավեճում, որը մարտի 30-ին կայացավ Իտալիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում, հյուրերը առավելության հասան 2-1 հաշվով:

-«Յուվենտուսը» Ա Սերիայի ուժեղագույն թիմն է: Ցավում եմ, որ պարտվեցինք, քանի որ հնարավորություններ ունեինք, որպեսզի հավասարեցնենք հաշիվը: Ինչ վերաբերում է Կամբիասոյին, ապա դա ցավալի դրվագ էր, սակայն կարող եմ ասել ձեզ, որ նա խաղից հետո գնացել է «Յուվենտուսի» հանդերձարան, որպեսզի ներողություն խնդրի,- իտալացի մասնագետին մեջբերում են իտալական ԶԼՄ-ները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում