«Ման. Սիթին» Մանչինիին կարող է փոխարինել դե Բուրով

«Ման. Սիթին» Մանչինիին կարող է փոխարինել դե Բուրով

«Մանչեսթեր Սիթին» փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին:

Բրիտանական ԶԼՄ-ները գրեթե չեն կասկածում, որ իտալացի մասնագետը ամռանը կհեռանա Անգլիայից: Մանչինիի փոխարեն մամուլը այդ պաշտոնում տեսնում է Եվրոպայի մի շարք հայտնի մասնագետների’ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ:

Վերջերս հայտնի է դարձել, որ մանչեսթերյան ակումբը դիտարկում է նաև «Այաքսի» գլխավոր մարզիչ Ֆրանկ դե Բուրի թեկնածությունը: Վերջինս, ով որպես խաղացող ելույթ է ունեցել հենց ամստերդամյան ակումբում, ինչպես նաև «Բարսելոնայում», վերջին երեք տարիներին թիմի հետ չեմպիոնական նույնքան տիտղոս է նվաճել, սակայն դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Որոշ աղբյուրներ տեղեկացնում են, որ մասնագետը չի շտապում ընդունել «Սիթիի» առաջարկը, քանի որ գումարը իր համար ոչինչ չի որոշում: Հոլանդական թիմից աղբյուրը հայտնում է. «Ֆրանկը սկզբունքային մարդ է, ու եթե հեռանա «Այաքսից», ապա այնպիսի ակումբ, որը նրան հնարավորություն կտա առանց արտաքին միջամտության իրականացնել իր ծրագիրը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում