«Ման. Յունայթեդը» Ֆերդինանդին նոր պայմանագիր կառաջարկի

«Ման. Յունայթեդը» Ֆերդինանդին նոր պայմանագիր կառաջարկի

Հնարավոր է, որ փորձառու Ռիո Ֆերդինանդը շարունակի իր ելույթները «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մանկունյական ակումբը ապրիլին ֆուտբոլիստին կառաջարկի մեկ տարվա պայմանագիր: Այդպիսով, նա կշարունակի հանդես գալ ակումբի կազմում առնվազն մինչև 2014 թվականը:

Հիշեցնենք, որ Ֆերդինանդը «Յունայթեդ» է տեղափոխվել 2002 թվականին, «Լիդսից»: Մանկունյանցիների մարզչական շտաբը կարծում է, որ Ռիոն, ինչպես և Ռայան Գիգզն ու Պոլ Սքոուլզը, դեռ կարող են օգտակար լինել թիմին’ չնայած իրենց տարիքին:

«Յունայթեդի» կազմում Ֆերդինանդը հինգ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Չեմպիոնների լիգայում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում