Ֆերգյուսոն. Տիտղոսը նվաճելու համար պետք է հաղթենք ևս չորս խաղերում

Ֆերգյուսոն. Տիտղոսը նվաճելու համար պետք է հաղթենք ևս չորս խաղերում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնը «Սանդեռլենդի» նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո նշել է, որ իր թիմը այժմ կենտրոնացած է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դերբիի վրա:

-Որպեսզի նվաճենք տիտղոսը, մեզ հարկավոր է հաղթել ևս չորս խաղերում, սակայն ամենակարևորը լինելու է «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպումը:

Ես մինչև հանդիպումն էի ասել, որ նախորդ մրցաշրջանի անհաջողությունը մոտիվացրել է ֆուտբոլիստներին: Կենտրոնացումն ու նվիրվածությունը մեզանից չեն հեռացել ոչ մի խաղում ու առաջին 30 հանդիպումներում տոնած 25 ռեկորդային հաղթանակները միայն հաստատում են դա:

Մեզ շատ կարևոր խաղ է սպասվում «Մանչեսթեր Սիթիի» դեմ ու այդ մրցավեճում առնվազն պետք է պահպանենք եղած 15 միավորի տարբերությունը,- ասել է Ֆերգյուսոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում