Ալբան, Չավին ու Աբիդալը թիմի հետ կմեկնեն Ֆրանսիա

Ալբան, Չավին ու Աբիդալը թիմի հետ կմեկնեն Ֆրանսիա

«Բարսելոնայի» պաշտոնական կայքում հրապարակված է այն ֆուտբոլիստների անուններն ովքեր մեկնելու են Ֆրանսիա, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում «ՊՍԺ»-ի հետ հանդիպելու համար: Խաղը կկայանա ապրիլի 2-ին: 

Ցուցակն այս տեսքն ունի. Վալդես, Պինտո, Ալվեշ, Պիկե, Ֆաբրեգաս, Չավի, Վիլյա, Ինյեստա, Ալեքսիս, Մեսսի, Տյագո, Մասկերանո, Բարտրա, Բուսկետս,  Ալբա, Մոնտոյա, Աբիդալ, Սոնգ, Տելյո, Օյեր, Դելոֆեու: 

Ուշադրություն է պետք դարձնել հատկապես Չավիին, Ալբային և Աբիդալին: Վերջինս անցյալ տարվա փետրվարից չի խաղացել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում