«Ինտեր» – «Յուվենտուս» խաղի ժամանակ ստացած վնասվածքը դեռ խանգարում է Սեբաստիան Ջովինկոյին: Դրա պատճառով 26-ամյա ֆուտբոլիստը գուցե չմասնակցի «Բավարիայի» հետ խաղին.
-Ոտքս դեռ ցավում է, դրա համար էլ անհանգիստ ենք:
Հիշեցնենք, որ երեքշաբթի «Յուվենտուսը» Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչում կհանդիպի «Բավարիային»: