Ժիրու. Կարող ենք հայտնվել թոփ-քառյակում

Ժիրու. Կարող ենք հայտնվել թոփ-քառյակում

«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հավատում է, որ իր թիմը, ի վերջո, տեղ կզբաղեցնի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակում: Հիշեցնենք’ լոնդոնյան ակումբը 5–րդ տեղում է ու «Չելսիին» զիջում է երկու միավորով:

-Մենք վստահ ենք սեփական ուժերի վրա: Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելու համար մենք կանենք ամեն հնարավորը: Ես հավատում եմ, որ կարող ենք տեղ գրավել չորրորդ տեղում, ու հնարավոր է’ երրորդ տեղում, եթե շարունակենք խաղալ այնպես, ինչպես «Ռեդինգի» հետ մրցավեճում:

Մենք շատ լավ խաղացինք ու շատ գոլեր խփեցինք: Միևնույն ժամանակ, միշտ հարկավոր է կենտրոնացած լինել, որպեսզի մնացած հանդիպումներում շարունակենք հաղթել,- ասել է ֆրանսիացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում