Պաստորե. Մեսսին պրոֆեսիոնալի իսկական օրինակ է

Պաստորե. Մեսսին պրոֆեսիոնալի իսկական օրինակ է

«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն իր հիացմունքն է հայտնել հայրենակից Լիոնել Մեսսիի մասին, ում հետ հանդիպելու է վաղը Չեմպիոնների լիգայի խաղարկութան շրջանակներում:

-Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Ու դա նա ապացուցում է ամեն խաղում: Մեզ’ արգենտինացիներիս համար նա պրոֆեսիոնալի իսկական օրինակ է հանդիսանում: Ես ուրախ կլինեմ խաղալ նրա դեմ, դա յուրահատուկ պահ կլինի ինձ համար:

Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա պետք է պահենք կենտրոնացումը ողջ խաղի ընթացքում: Երբ նրանք վերահսկում են գնդակը, պետք է հանգիստ գործել: Մեր մրցակիցը կարող է օգտվել ցանկացած սայթաքումից,- ասել է արգենտինացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում