Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 25-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը, սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Տոմսկի «Տոմին»: Երկու գոլերի հեղինակն էլ Մանուչարյանն էր:
Նշենք, որ այս հաղթանակի շրոհիվ «Ուրալն» այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: