Շվայնշտայգեր. «Յուվեում» շատ խելացի են և սխալները չեն ներում

Շվայնշտայգեր. «Յուվեում» շատ խելացի են և սխալները չեն ներում

Մյունխենի «Բավաիայի» առանցքային ֆուտբոլիստներից Բաստիան Շվայնշտայգերը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Բավարիա»-«Յուվենտուս» խաղից ունեցած սպասելիքներից:

«Շատ-շատ բարդ հանդիպում է լինելու: «Յուվենտուսը» Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է և Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշարում էլ հիանալի է խաղում: Նրանք շատ խելացի են և սխալները չեն ներում: Տվեք նրանց մեկ հնարավորություն և դա անպայման կօտագործվի:

Մենք պետք է հնարավոր ամեն բան անենք մեր դարպասն անառիկ պահելու համար: Դա ամենակարևորն է»,-ասել է Շվայնշտայգերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում