«ՊՍԺ»-ի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն անհամբերությամբ սպասում է «Բարսելոնայի» հետ խաղին.
-Մեզ` արգենտինացիներիս համար Մեսսին առաջ գնալու օրինակ է: Ինձ շատ հաճելի է, որ խաղալու եմ նրա դեմ: Ինձ համար դա յուրահատուկ պահ կլինի: Իհարկե, էմոցիաներ էլ կլինեն: Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է աշխարհում և ամեն խաղում ապացուցում է դա: