«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գովեստի խոսքեր է ուղղել իր թիմակից Մեսութ Օզիլի հասցեին.
-Վերջին մրցաշրջանների ընթացքում Օզիլը ապացուցեց, որ առանցքային խաղացող է թիմի համար: Նա խաղային հիանալի որակներ ունի, մենք միմյանց շատ լավ հասկանում ենք դաշտում: Ինձ հաճելի է Օզիլի հետ նույն թիմում խաղալ: