Կառլոս. «Ռեալը» մի քայլ առաջ է «Գալաթասարայից», բայց կարող է և պարտվել նրան

Կառլոս. «Ռեալը» մի քայլ առաջ է «Գալաթասարայից», բայց կարող է և պարտվել նրան

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան ու «Անժիի» ներկայիս տնօրեն Ռոբերտո Կառլոսը իր նախկին ակումբին ֆավորիտ է համարում Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Գալաթասարայի» հետ դիմակայությունում, հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ «Արքայական» ակումբը կարող է և դուրս չգալ հաջորդ փուլ: Հիշեցնենք’ առաջին խաղը կայանալու է մադրիդցիների հարկի տակ:

-Ճիշտ չէր լինի համեմատել Ֆաթիհ Թերիմին ու Ժոզե Մոուրինյոյին, քանի որ երկուսն էլ լեգենդար մասնագետներ են: Միևնույն ժամանակ, ինձ թվում է’ «Ռեալը» մեկ քայլ առաջ է մրցակցից’ իր մարտավարական կարողությունների շնորհիվ: Բացի այդ, մադրիդյան թիմի ֆուտբոլիստները խաղային շատ բարձր մակարդակ ունեն: Սակայն պատասխան խաղում «Ռեալին» հեշտ չի լինի: Նրանց մարզադաշտում անհավանական մթնոլորտ է տիրում, ու սեփական հարկի տակ «Գալաթասարայը» կարող է մրցակցին դուրս թողնել մրցաշարից,- ասել է բրազիլացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում