«Լիվերպուլն» ընկերական հանդիպում կանցկացնի Թայլանդում

«Լիվերպուլն» ընկերական հանդիպում կանցկացնի Թայլանդում

«Լիվերպուլի» ֆուտբոլիստները միջմրցաշարային նախապատրաստական շրջանում` հուլիսի 28-ին ընկերական հանդիպում կացկացնեն Թայլանդում: Այս մասին տեղեկացնում է «կարմիրների» մամուլի ծառայությունը:  
Հանդիպումը կկայանա «Ռաջամանգալա» մարզադաշտում, սակայն մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Նշենք,  որ «Լիվերպուլին» Թայլանդում երկրպագում է մոտ 14 մլն մարդ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ անգլիական ակումբն ընկերական հանդիպումներ կանցկացնի Ինդոնեզիայում և Ավստրալիայում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում