Մոուրինյոն Կասիլյասին չի հայտավորել «Գալաթասարայի» հետ խաղին

Մոուրինյոն Կասիլյասին չի հայտավորել «Գալաթասարայի» հետ խաղին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր հնարավորություն կունենան մասնակցելու «Գալաթասարայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի խաղին։ Ցուցակում բացակայում է Իկեր Կասիլյասի անունն, ով արդեն ապաքինվել է վնասվածքից և մարզվում է թիմի ընդհանուր խմբի հետ:

Դարպասապահներ. Դիեգո Լոպես, Ադան, Խեսուս

Պաշտպաններ. Ռամոս, Վարան, Կոենտրաու, Արբելոա, Մարսելո, Պեպե

Կիսապաշտպաններ. Ալոնսո, Մոդրիչ, Կակա, Խեդիրա, Օզիլ, Էսյեն, Դի Մարիա

Հարձակվողներ. Իգուային, Բենզեմա, Ռոնալդու

Հետևեք մեզ նաև Telegram-ում