Բուֆֆոն. Ինձ դուր է գալիս Նոյերը

Բուֆֆոն. Ինձ դուր է գալիս Նոյերը

«Յուվենտուսի» դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Բավարիայի» հետ հանդիպումից առաջ խոսել է մրցակցի դարպասապահ Մանուել Նոյերից.

-«Բավարիայի» հետ խաղին նույն կերպ ենք վերաբերում, ինչպես «Չելսսիին» և «Շախտյորին»: Հասկանում ենք, որ մրցակցի կազմում շատ են տաղանդավոր ֆուտբոլիստները:

Դրա համար էլ պետք է զգուշորեն մոտենալ խաղին ու չմոռանալ սեփական խաղի մասին: 

Ինձ դուր է գալիս Նոյերը: Նա լավ է դրսևորում իրեն տուգանայինների ժամանակ ու մրցակցին հասկացնում է իր ներկայությն մասին: Նա բոլոր որակներն ունի երկար տարիներ առաջատար դարպասապահ համարվելու համար: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում