Բեքհեմ. «ՊՍԺ»-ն արժանի էր այս ոչ-ոքիին

Բեքհեմ. «ՊՍԺ»-ն արժանի էր այս ոչ-ոքիին

«ՊՍԺ»-ի կիսապաշտապան Դևիդ Բեքհեմը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին` «ՊՍԺ»-«Բարսելոնա» (2:2) հանդիպումից ստացած տպավորությունների մասին:

««Բարսելոնան» միշտ է երկար խաղարկում գնդակը: Սա հիանալի թիմ է, որ շատ գրագետ է գործում: Սակայն առաջին խաղակեսում մենք ունեինք մի շարք հնարավորություններ. եթե իրագործեինք գոնե մեկը, ապա ամեն ինչ այլ կերպ կընթանար:

«Բարսելոնայի» գոլից հետո դրությունն ավելի սրվեց: Մենք արժանի էինք այս ոչ-ոքիին: Ինձ համար շատ հաճելի է կրկին մասնակցել նման հանդիպումների»,-եզրաակել է Բեքհեմը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում