Պիրլո. «Բավարիայի» ֆուտբոլիստները լավագույնն էին ողջ խաղի ընթացքում

Պիրլո. «Բավարիայի» ֆուտբոլիստները լավագույնն էին ողջ խաղի ընթացքում

«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն «Բավարիայից» 0-2 հաշվով կրած պարտությունից հետո շնորհավորել է մրցակցին հաղթանակի կապակցությամբ:

-Իմ շնորհավորանքները «Բավարիային», նրանք խաղացին ավելի լավ, քան մենք: Հուսով եմ’ մենք կկարողանանք հաղթել պատասխան մրցավեճում: Իհարկե, դժվար է խաղալ մրցակցի հարկի տակ, երբ գոլ ես բաց թողնում արդեն առաջին րոպեին, սակայն, խոստովանեմ, «Բավարիան» այսօր լավագույնն էր ողջ խաղի ընթացքում: Մեզ շատ դժվար էր ցուցադրել մեր սովորական ֆուտբոլը,- ասել է Պիրլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում