Լոնդոնյան «Չելսիի» կիսապաշտպան Ռայան Բերտրանդը պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում «Ռուբինի» հետ առաջիկա խաղին:
-Մենք պատրաստվում ենք սովորական ռեժիմով. արդեն սովորել ենք այս օրակարգին: Էշլի Կոուլի վնասվածքը հնարավորություն տվեց ինձ խաղալ առաջիկա խաղերում: Դժվար կլինի, բայց սպասվող խաղերը շատ կարևոր են. ես պետք է ցույց տամ իմ լավ որակները: «Ռուբինն» ամուր թիմ է: Եվրոլիգաներում թիմը աչքի է ընկնում լավ արդյունքներով,- ասել է ֆուտբոլիստը: