Նասրին չի պատրաստվում վերադառնալ «Մարսել»

Նասրին չի պատրաստվում վերադառնալ «Մարսել»

«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Սամիր Նասրին «Մարսել» վերադառնալու ցանկություն չունի: Նշենք, որ այս պահին Նասրիի և թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի հարաբերությունները շատ լարված են և մի շարք ակումբներ, օգտվելով առիթից, ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:

Այս առիթով իր մեկնաբանությունն է տվել նաև անձամբ ֆուտբոլիստը.

-«Մարսե՞լ»: Ոչ, չեմ կարծում: Կան ֆինանսական գործոններ և սկզբունքներ, որոնք դժվար կարողանան այնտեղ բավարարել,-ասել է Նասրին:

Հավելենք` Սամիր Նասրին խաղում էր «Մարսելում»  մինչև 2008 թվականը` նախքան «Արսենալ» տեղափոխվելը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում