Ալոնսո. Ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում

Ալոնսո. Ցանկանում ենք հաղթել Չեմպիոնների լիգայում

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն «Գալաթասարային» 3:0 հաշվով ջախջախելուց հետո հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ իր մեկնաբանություններն է տվել:

«Մենք հասանք ցանկալի արդյունքի. գոլեր խփեցինք և անառիկ պահեցինք մեր դարպասը: Իմիջայլոց, այն, որ գոլի հեղինակ դարձան և Բենզեման, և Իգուայինը, շատ ուրախալի է:

Ֆուտբոլում ամեն բան կարող  է տեղի ունենալ. առջևում 90 րոպե կա, և մենք պետք է շարունակենք նման կերպ ճնշում գործադրել մրցակցի վրա:

Մենք ցանկանում ենք այս տարի հաղթել Չեմպիոնների լիգայում: Այդ ճանապարհին հաջողություններ ենք գրանցում, բայց առջևում էլի խաղեր կան»,-ասել է Ալոնսոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում