«Յուվենտուսը» շարունակում է պայքարել Յովետիչի համար

«Յուվենտուսը» շարունակում է պայքարել Յովետիչի համար

Ա Սերիայի առաջատար «Յուվենտուսը» մոտ է առաջնության ամենավառ աստղերից մեկին’ «Ֆիորենտինայի» հարձակվող Ստեֆան Յովետիչին գնելուն:

Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, ակումբները պայմանավորվել են ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Հարցերից մեկը, որը քննարկել են կողմերը, եղել է հավանական տրանսֆերի արժեքի հարցը:

Ինչպես և նախկինում, Յովետիչը գնահատվում է 30 մլն. եվրո: Տրանսֆերի մեջ թուրինյան ակումբը պատրաստվում է ներառել իր ֆուտբոլիստներից մեկին: Առայժմ գլխավոր թեկնածուն համարվում է Սեբաստիան Ջիովինկոն:

Այնուամենայնիվ, գործարքը կարող է խոչընդոտների է հանդիպել: Գլխավորը Ջիվոնկոյի ներկայիս արժեքի անորոշությունն է, ինչպես նաև Յովետիչի պայմանագրի այն կետը, որով նա չի կարող տեղափոխվել իտալական այլ ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում