«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ մի գեղեցիկ օր կվերադառնա «Ինտեր»:
-Մի գեղեցիկ օր ես կցանկանայի վերադառնալ «Ինտեր», սակայն դա հաջորդ մրցաշրջանում տեղի չի ունենա: Դա խաբկանք չէ, դա այն է, ինչ թելադրում է սիրտս:
Կրկնում եմ’ ես ցանկանում եմ վերադառնալ «Ինտեր», ինչպես և Անգլիա, բայց դա չի կատարվի հաջորդ մրցաշրջանում: Այդ ժամանակ ես հաստատ չեմ գլխավորի միլանյան ակումբը,- ասել է Մոուրինյոն: