Կասիլյաս. Ցանկանում եմ նվաճել որքան հնարավոր է շատ տիտղոսներ

Կասիլյաս. Ցանկանում եմ նվաճել որքան հնարավոր է շատ տիտղոսներ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը մտադիր է թիմի հետ նվաճել որքան հնարավոր է շատ տիտղոսներ: Կասիլյասը նշել է նաև իր համար ամենաթանկ և հիշարժան տիտղոսը:

-Ինձ համար ամենահիշարժանը 2000 թվականի Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելն էր: Ամեն դեպքում, դա կարիերայիս առաջին տիտղոսն էր:

Հույս ունեմ, որ ինձ հետագայում կհիշեն որպես մի ֆուտոլիստի, ով հպարտությամբ պաշտպանել է «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի գույները:

Քանի դեռ չեմ ավարտել կարիերաս, ցանկանում եմ նվաճել որքան  հնարավոր է շատ տիտղոսներ,-դարպասապահի խոսքերը մեջբերել է Football Espana-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում