Ռոնալդինյոյի ոչ վաղ անցյալն ու ներկան (մաս 3-րդ)

Ռոնալդինյոյի ոչ վաղ անցյալն ու ներկան (մաս 3-րդ)

Նյութի առաջին մասին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ, երկրորդինԱՅՍՏԵՂ

«ՖԼԱՄԵՆԳՈ»

2011 թվականի հունվարի հունվարի 10-ին Ռոնալդինյոն տեղափոխվեց «Ֆլամենգո», ինչից հետո ակումբի նախագահ Պատրիսիա Ամորինը շնորհակալություն հայտնեց խորհրդի անդամներին’ապագայի մասին մտածելու ու ճիշտ ձեռքբերում կատարելու համար: Պայմանագիրը կնքվեց 4 տարի ժամկետով: Փետրվարի 2-ին Ռոնին իր դեբյուտային խաղն անցկացրեց նոր թիմի կազմում, որի շրջանակներում «Ֆլամենգոն» Գուանաբարայի գավաթի խաղարկության 5-րդ տուրում սեփական հարկի տակ մրցում էր «Նովա Իգուասուի» դեմ: Արդեն հաջորդ տուրի մրցավեճում նա բացեց իր գոլերի հաշիվը «Ֆլամենգոյի» կազմում, երբ հյուրընկալվելիս 11-մետրանոց հարվածով գրավեց «Բոավիստայի» դարպասը: Իսկ անմիջապես խաղից բրազիլացի ֆուտբոլիստը առաջին անգամ հաջողության հասավ Բրազիլիայի գավաթի մեկնարկային փուլի «Մուրիսիի» հետ խաղում, որը գրանցվեց 66-րդ րոպեին: Հանդիպումն ավարտվեց «Ֆլամենգոյի» 3-0 հաշվով հաղթանակով:

Փետրվարի 27-ին Գուանաբարայի գավաթի եզրափակչում Ռոնին գրավեց նույն «Բոավիստայի» դարպասը, երբ մոտ 24 մետր հեռավորությունից անվրեպ իրացրեց տուգանային հարվածը: Հուլիսի 28-ին էլ «Սանթոսի» հետ կայացած մրցավեճում նա դարձավ հեթ-տրիկի ու գոլային փոխանցման հեղինակ’օգնելով իր թիմին հաղթել 5-4 հաշվով: Այնուհետև, «Ֆլամենգոյի» նախագահի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Ռոնալդինյոն լքեց Բրազիլիայում ամենամեծ քանակությամբ երկրպագուներ ունեցող թիմը:

«ԱՏԼԵՏԻԿՈ ՄԻՆԵՅՐՈ»
Իսկ արդեն 2012 թվականի հունիսի 4-ին բրազիլացի ֆուտբոլիստը պայմանագիր կնքեց իր հայրենիքի մեկ այլ թիմի’ «Ատլետիկո Մինեյրոյի» հետ: Տեսնենք, թե ինչպես կզարգանա Ռոնալդինյոյի հետագա կարիերան «Ատլետիկո Մինեյրոյի» կազմում:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՐԻԵՐԱ

Անկասկած, Բրազիլիայի հավաքականի կազմում Ռոնալդինյոյի գլխավոր նվաճումը պետք է համարել 2002թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մրցաշարում նա մասնակցեց 5 հանդիպման ու դարձավ 2 գոլի հեղինակ։ Պետք է նշել նաև 1999թ. կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունը, որը նույնպես ավարտվեց բրազիլացիների հաղթանակով, իսկ Ռոնին մասնակցեց 4 խաղի ու խփեց 1 գոլ։ Ռոնալդինյոյի թիմի չեմպիոն հռչակվելով ավարտվեց նաև 2005թ. Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունը, որի շրջանակերում կայացած Սաուդյան Արաբիայի հետ խաղում նա ձևակերպեց հեթ-տրիկ, իսկ հարավամերիկացիները այդ խաղում առավելության հասան 8-2 հաշվով։ Այս մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի և ռմբարկուի կոչումները (6 գոլ) բաժին հասան հենց Դինյոյին։

Նա մասնակցեց նաև Աշխարհի 2006 թ. առաջնությանը’հանդես գալով բրազիլացիների բոլոր 5 խաղերում: Ռոնալդինյոն այս մրցաշարում այդպես էլ գոլ չհեղինակեց, բավարարվելով միայն 1 գոլային փոխանցումով: Իսկ հավաքականը պայքարը թողեց 1/4 եզրափակչում, երբ 0-1 հաշվով զիջեց Ֆրանսիայի ազգային թիմին:
Այսօր կրկին չմարող տաղանդի և վարպետության շնորհիվ Ռոնլադինյոն Բրազիլիայի ազգային հավաքականում հանդես գալու հրավերներ է ստանում:

Համոզվեցինք, որ Ռոնալդինյոն իրոք մեծ ֆուտբոլիստ է, որը չնայած դեռ 33 տարեկան հասակին, արդեն անջնջելի հետք է թողել ֆուտբոլի պատմության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում