«Արազ Օզբիլիսը նվաճում է Ռուսաստանը»

«Արազ Օզբիլիսը նվաճում է Ռուսաստանը»

Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» ֆուտբոլիստ Արազ Օզբիլիսի փայլուն խաղով տպավորված է նաև ուկրաինական football.ua կայքը: Լրատվամիջոցը հրապարակել է «Թուրքա-հոլանդացի հայը նվաճում է Ռուսաստանը» վերնագրով հոդված, որում խոսվում է Օզբիլիսի` «Սպարտակի» դարպասը խփած ֆանտաստիկ գոլից, ֆուտբոլիստի արդյունավետությունից և ներկայացվել են կենսագրական տվյալներ:

Կայքը գրում է.

«Օզբիլիսը ծնվել է 23 տարի առաջ` Ստամբուլում, հայկական ընտանիքում: Օզբիլիսը թուրքերենի փոխակերպված հայկական Զբիլիզյան ազգանունն է: Հնարավոր է` օտար երկրում ֆուտբոլիստի ծնողները կարոտել են հայրենիքը, այդ իսկ պատճառով էլ որդուն անվանել են Արազ` Արաքս (Արաս, Արազ) գետի անունով:

Արազի ծնունդից որոշ ժամանակ անց նրա ընտանիքը տեղափոխվում է Հոլանդիա: Արդեն 5 տարեկանից Օզբիլիսը սկսում է զբաղվել ֆուտբոլով` երկրի սիրողական դպրոցներից մեկում: Շուտով նրան նկատում են և տեղափոխում են «Այաքսի» հանրաճանաչ «Այաքս Դե Տուկոմստ» ակադեմիա: Ծնկի և ուսի ծանր վնասվածքները նրան չխանգարեցին ավարտել ակադեմիան` որպես տաղանդավոր ֆուտբոլիստ և տեղափոխվել «Այաքս»: Ճիշտ է, Ամստերդամում Արազը չկարողացավ և չհասցրեց զարգանալ: Երկու մրցաշրջան «Այաքսում» անցկացնելուց հետո նա տեղափոխվեց «Կուբան»: Հայաստանի ազգային հավաքականում Արազը սկսել է հանդես գալ 2012 թվականից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում