«Նյուքասլում» կբացվի աղոթքի սենյակ մուսուլման ֆուտբոլիստների համար

«Նյուքասլում» կբացվի աղոթքի սենյակ մուսուլման ֆուտբոլիստների համար

«Նյուքասլի» ղեկավարությունը հարգում է թիմում հանդես եկող մուսուլման ֆուտբոլիստների կրոնական հայացքները և նրանց համար պատրաստվում է առանձնացնել աղոթքի սենյակ:

Նշենք, որ թիմում խաղում են 7 մուսուլման ֆուտբոլիստներ` Պապիս Սիսսեն, Տիոտեն, Բեն Արֆան, Հայդարը, Յանգ-Մբիվան, Մուսսա Սիսսոկան և Աբեիդը:

«Նյուքասլի» պաշտոնական մամուլի հաղորդագրություն մեջ ասվում է.

«Մուսուլման խաղացողներին, ովքեր հանդիպումներից առաջ նամազ են կատարում, անհրաժեշտ էր դրա համար հատուկ վայր: Այդպիսով, ակումբի ղեկավարությունը քննարկումներից հետո որոշեց առանձնացնել աղոթքի սենյակ` «Սենտ-Ջեյմս Պարկում»»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում