Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է տեսնել «Ռեալում»

Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին ցանկանում է տեսնել «Ռեալում»

Ինչպես հայտնում է ուկրաինական sport.obozrevatel-ը, Հայաստանի հավաքականի ու Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է Մադրիդի «Ռեալի» նշանառության տակ:

Տեղեկացվում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անձամբ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Նա դեմ չէ ձեռք բերել Մխիթարյանին և այդ պայքարում առաջ անցնել «Բարսելոնայից», «Մանչեսթեր Յունայթեդից» ու «Լիվերպուլից», ովքեր նույնպես ցանկանում են գնել մեր հավաքականի ֆուտբոլիստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում