Մոզես. Տորրեսը ի ծնե գոլահար է

Մոզես. Տորրեսը ի ծնե գոլահար է

«Չելսիի» նիգերիացի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը ուրախ է հարձակվող Ֆերնանդո Տորրեսի համար, ով Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ փուլի «Ռուբինի» հետ առաջին խաղում դարձավ դուբլի հեղինակ:

-Տորրեսը ցուցադրեց իր ողջ վարպետությունը’ դառնալով երկու հիանալի գոլերի հեղինակ: Նա ի ծնե գոլահար է, ով շատ է աշխատում մարզումների ժամանակ: Այդ գոլերը նրա մոտ կվերադարձնեն վստահությունը, ու ես միայն ուրախ եմ նրա համար,- Մոզեսին մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք’ «Չելսիի» ու «Ռուբինի» մրցավեճում առավելության հասան դաշտի տերերը’ 3-1:

Հետևեք մեզ նաև Telegram-ում