Վալդեսը դեմ չէ Անգլիայում խաղալուն

Վալդեսը դեմ չէ Անգլիայում խաղալուն

«Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսն, ում պայմանագիրն ակումբի հետ կորցնելու է ուժը 2014 թվականին, Անգլիայի առաջնությունում խաղալու ցանկություն է հայտնել:

-Բարսելոնայում ես հիանալի ժամանակ եմ անցկացրել: Ես միշտ կվերադառնամ այստեղ: Սակայն այս հիանալի աշխատանքը ինձ հնարավորություն է տալիս ճամփորդել, և ես ցանկանում եմ այդպես վարվել: Նոր մշակույթներ ուսումնասիրելու, այլ ֆուտբոլ խաղալու և նոր մարտահրավերներ ստանալու ցանկություն ունեմ:

Իհարկե, ինձ դուր է  գալիս Անգլիայի առաջնությունը: Ինձ դուր է գալիս, որ այնտեղ հանդիսատեսը հարգանքով է վերաբերում ֆուտբոլիստներին: Ծափահարում, երբ անգամ վատ են խաղացել,-ասել է Վալդեսը:

Նշենք, որ տեղեկություններ կան, որոնց համաձայն Վիկտոր Վալդեսի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում